Рубрика: Ճամփորդություն, Նախագծեր

Ապարանի ջրամբար և Պողոս֊Պետրոս եկեղեցի

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։ Ջրամբարը օգտագործվում է ոռոգման համար։Ջրամբարը կառուցվել է  1962 – 1967 թվականներին։ Ջրամբարի բարձրությունը 50 մետր է, իսկ երկարությունը՝ 200 մետր։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այնտեղ բուծվել է նաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։ Վերջին տարիներին այնտեղ բուծվել է նաև խեցգետին։  Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։ Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։Այնտեղ է գտնվում նաև IV դարում կառուցված Պողոս- Պետրոս բազիլիկ տաճարը։



Մի փոքր էլ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու մասին։ Հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա։Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

Оставьте комментарий